News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին Ջո Բայդենին մեղադրել է Աֆղանստանում պարտության համար եւ խոստացել է, որ Ամերիկան կրկին հզոր կդարձնի, հայտնում է The Independent-ը։

«Մեր երկրի ղեկավարին հիմարի տեղ դրեցին, եւ դա չի կարելի թույլ տալ»,- ասել է նախկին նախագահը տեսաուղերձում:

«Սա պատերազմի 20-րդ տարին է, եւ այն պետք է դառնար հաղթանակի, պատվի եւ ուժի տարի: Փոխարենը, Ջո Բայդենը եւ նրա ապաշնորհ վարչակազմը պարտություն կրեցին եւ հանձնվեցին: Մենք կապրենք, բայց, ցավոք, մեր երկիրը դեռ երկար կմնա վիրավոր: Մենք կայքարենք այս անկոմպետենտությունից առաջացած նվաստացումից վերականգնվելու համար: Մի վախեցեք, Ամերիկան կրկին կհզորանա»,- ասել է Թրամփը:

Երկրի նախկին ղեկավարը նաեւ ցավակցություն է հայտնել այն ընտանիքներին, որոնց հարազատները զոհվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ: Նա նաեւ հիշել է 13 ամերիկացի զինծառայողներին, որոնք զոհվել են 2021 թվականի օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: «Այս 13 մեծ մարտիկների մահը, ինչպես նաեւ շատ ուրիշների վնասվածքները երբեք չպետք է տեղի ունենային»,- հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ