News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 18։00-ին ավարտվում է հոկտեմբերին կայանալիք Մեղրի, Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։ Այս մասին հայտնում է Լաստ լրատվականը:

Ժամը 14։00-ի դրությամբ Գորիսի թիվ 34 կենտրոնական ընտրական հանձնաժողովում մասնակցության հայտ են ներկայացրել` 

Գորիս համայնք
1. Առուշանյան դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ
2. ՀԱԿ կուսակցությունը՝ Կարեն Լազարյանի գլխավորությամբ
3. ՔՊ կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի գլխավորությամբ

Տեղ համայնք
1. ՔՊ կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի գլխավորությամբ

Տաթև hամայնք
1. ՔՊ կուսակցությունը՝ Արթուր Մաթևոսյանի գլխավորությամբ
2. Ապրելու երկիր կուսակցությունը՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ
3. Շանթ դաշինքը՝ Շանթ Հարությունյանի գլխավորությամբ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում քվեարկությունը կանցկացվի հոկտեմբերի 17-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ