News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում առեւտրային փոխանցումների իրականացման դեպքում բոլոր գործարքները կկատարվեն աֆղանական տարադրամով, նշված է «Աֆղանստանի Իսլամական էմիրատի» պաշտոնական օգտահաշվում արաբերենով»: Այդ մասին հաղորդում է  The Khaama Press գործակալությունը:

«Բոլոր գործնական գործողությունները կիրականացվեն աֆղանական տարադրամով: Խոշոր կոմերցիոն գործարքներում Պակիստանի ռուպի կիրառելու մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում»: «Թալիբանը» հայտարարել է, որ չի կայացնի որոշումներ, որոնք կարող են վնաս հասցնել ազգի նյութական եւ բարոյական շահերին:

Ավելի վաղ Պակիստանը որոշել էր Աֆղանստանի հետ առեւտրային գործարքներում հաշվարկն իրականացնել պակիստանյան ռուպիներով, քանի որ Քաբուլը բախվում է դոլարի պակասի հետ: Դա պայմանավորված էր միջոցների սառեցմամբ, որոնք հատկացվել են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից Աֆղանստանի նախորդ կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ