News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Նաորդ օրերին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԶՈւ հերթական ապօրինի գործողություններին և, ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական և ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և շեշտեց, որ ԱԱԾ հայտարարությունը չի բխում ՀՀ շահերից, այն նատամ է եւ ոչինչ չասող:

Մինասյանը, նկատելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, ընդգծեց, որ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է գտնել ձևաչափ հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար:

«Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում՝ մանավանդ, որ ԱԱԾ հայտարարությունն արդեն ամբողջական օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն»,-ասաց «Հայաստան» խմբակցության  քարտուղարը:

Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ այդ հարցով ԱԺ լսումներին ոչ միայն ԱԱԾ-ի, այլև ՊՆ-ի, դատախազության և ԱԳՆ-ի ներկայացուցիչներ լինեն, քանի որ առերևույթ հանցագործություն է կատարվել ադրբեջանցիների կողմից, եւ նրանք գանձումներ են անում վարորդներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ