News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքում քաղաքական այն ուժերի հետ, որոնք պայքարում էին բացառապես Հայրենիքի փրկության շարժման շրջանակում, իրականացվել են ինչ-որ պրոֆիլակտիկ» հանդիպումներ եւ զրույցներ։ Այս «պրոֆիլակտիկան», այնուամենայնիվ, որեւէ կերպ չի անդրադարձել եւ չի տարածվել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվության դիտարկման ընթացքում, սեպտեմբերի 13-ին ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։

Այնուհետեւ նա հետաքրքրվեց, թե արդյոք այս հանգամանքը որեւէ կերպ չի անհանգստացրել ԿԸՀ ղեկավարին։ «Ինչո՞ւ այս «պրոֆիլակտիկան» ամենուրեք չի եղել»,- հարցրեց պատգամավորը։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Մուկուչյանը նշեց, որ քաղաքական տարբեր ուժերի՝ ընտրություններին մասնակցած լիազորված ներկայացուցիչները ԿԸՀ դիմել են այն խնդիրների հետ կապված, որոնք առաջացել են նրանց նախընտրական շտաբների ներկայացուցիչների մոտ։ Արդյունքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտարկել է ստացված բողոքները, քննարկում անցկացրել, եւ դրանից հետո որեւէ նոր բողոք չի ստացվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ