News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեղրին տալիս էին 1997 թվականին՝ առաջին նախագահի օրոք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

«Այդ ծրագիրը, որ գծվել էր 1997-ին, հաջողացրեցին իրականացնել 2018-ին՝ հողատուների եւ բարոյական որեւէ արժեքից զուրկ անհայրենիք զանգվածին իշխանության բերելով: 1998 թվականին այդ չարքի հրաժարականից հետո, ով մեր երկիրը ղեկավարեց 8 տարի, Վազգեն Սարգսյանը ՀՀՇ-ական շրջանակներում համարվում էր թիվ մեկ դավաճանը, որը դավաճանեց Լեւոնին, դավաճանեց ՀՀՇ-ի գործին: Առաջին շահագրգիռը ՀՀՇ-ն էր հոկտեմբերի 27-ը կազմակերպելու, երկրորդ շահագրգիռը, իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիներն էին»,-ասաց նա:

Բագրատ Եսայանի խոսքով, իշխանությունը ունի հստակ ծրագիր, ըստ որի մենք չունենք Արցախ, որ այդ ճանապարհը Ադրբեջանինն է, այդ գյուղերը ադրբեջանական են: «Նրանք հետեւողականորեն տանում են այն գիծը, որ մենք պետք է ՀՀ անկխությունը պատկերացնենք 29,8 հազար քառակոսւի կլիոմտերի սահմաններում: Սա է իրենց իդեալը»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ