News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու մարդ միջին ծանրության վնասվածքներ են ստացել Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանի մերձակայքում գտնվող խանութում դանակահարության հետեւանքով: Դեպքի վայր ժամանած սահմանապահ ոստիկանության աշխատակիցը կրակել է հարձակվողին, հայտնել է The Jerusalem Post-ը:

«Սառը զենքով հարձակում Երուսաղեմում. ահաբեկիչը Երուսաղեմի Յաֆֆո փողոցում երկու մարդու է դանակահարել: Ոստիկանության սպան կրակ է բացել ահաբեկչի ուղղությամբ եւ վնասազերծել նրան», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տուժածները վիճակը գնահատվում է միջին ծանր: Հարձակվողը վիրավոր է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ