News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Դատական համակարգը Հայաստանում անկախ է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, սեպտեմբերի 14-ին,  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության հարցի քննարկման ընթացքում, ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ընդ որում՝ նա հավաստիացրեց, որ համագործակցում է գործադիր եւ օրենսդիր իշխանության հետ միայն մեկ կոնկրետ դեպքում։ «Երբ պետք է, որ ես գամ Ազգային ժողով, որպեսզի ներկայացնեմ Վճռաբեկ դատարանի դատավորներին, կամ, երբ պետք է հայտ ներկայացնեմ գործադիր իշխանությանը բյուջեի կազմավորման համար։ Նման քննարկման ընթացքում ես կարող եմ հանդիպել ֆինանսների նախարարի կամ իշխանության որեւէ այլ ներկայացուցչի հետ։ Այլ դեպքերում ես չեմ համագործակցում պետական կառույցների ներկայացուցիչների հետ, եթե նրանք, իհարկե, իմ մտերիմ ընկերները չեն»,- բազմանշանակ եւ շրջանցելով ասաց  Ջհանգիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ