News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես դեմ եմ հրապարակավ քննարկել մարտական գործողությունների ընթացքը, հատկապես այն գործողությունների, որտեղ նշվում են տեղանուններ,զ որքեր, զորքերի գործողությունների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Առավել վատ է, որ ցույց են տալիս ինչ-որ քարտեզներ: Դրանք ռազմական գաղտնիքներ են: Այդ ամենի վերլուծությունը պետք է ՊՆ-ն իրականացնի:

ՊՆ-ի կարողությունների, գործողությունների, մարտավարության ռազմավարության մասին համապատասխան եզրակացություն կարող է կազմել նեւ հակառակորդը:

Խորհուրդ եմ տալիս ՊՆ-ի, ԱԱԾ-ի ղեկավարությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել, նաեւ ԶԼՄ-ներին կոչ եմ անում տալիս պահել ռազմական էթիկետի նորմերը:

Ես կողմ եմ, որ քննարկումները լինեն ՊՆ-ում: Եթե իրենք գտնում են, որ անհրաժեշտ է նաեւ այն տեղեկությունը, որը ես ունեմ, թող հրավիրեն, ես պատրաստ եմ մասնակցելու:  Ես կողմ եմ նման խնդիրները քննարկել գաղտնիության թույլտվության շրջանակներում քննիչ հանձնաժողովներում»,-հայտարարեց նախկին նախարարը:

Տպել
Ամենաշատ