News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու համար ուսումնասիրվում են խորհրդային հանրապետությունների կողմից անկախության ձեռքբերման ժամանակաշրջանի նորմատիվ իրավական բազան, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչու դեմարկացիայի գործընթացը չի սկսվել, օրինակ՝ 2018 թ. հոկտեմբերի 15-ին, երբ իրավիճակը Հայաստանում առավել բարենպաստ էր, Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ինչպես ինչպես նաեւ մինչ այդ, Հայաստանի իշխանությունները խոսում էին Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին, ինչպես նաեւ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծման մասին:

«Մենք նաեւ պատրաստակամություն ենք հայտնել վերսկսել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, եւ նշել դա ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության», - ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաեւ հայտնեց, որ պատգամավորների կողմից նշված ժամանակահատվածում ընթանում էր բանակցային գործընթաց:

«Եվ երբ ծանոթանում ենք այս բանակցային գործընթացի բովանդակությանը, տեսնում ենք, որ բանակցությունների բովանդակության մեջ կար որոշակի տրամաբանություն, եւ այդ տրամաբանությունն անխուսափելիորեն կհանգեցներ դրան», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իշխանությունները շարունակելու են հետեւել կառավարության ծրագրով ընդունված ռազմավարությանը:

«Այո, մենք կարծում ենք, որ պետք է իրականացվի սահմանների սահմանազատում եւ սահմանագծում: Եվ այս համատեքստում շատ լավ եւ օգտակար կլինի, եթե մեր քաղաքացիների հետ շփվելիս ճիշտ ներկայացնենք իրողությունները, հնարավորություններն ու ռիսկերը: Մեր կառավարությունը կգնա այս ճանապարհով», - վստահեցրեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ