News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը: Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:

Ծրագիրն իրականացվել է համակարգված մոտեցման հիման վրա, որը ենթադրում էր ոչ միայն արտադրության արդիականացում, այլև գործարանի աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացում և կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում:

«ԱՊՄԿ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ: Հիմնական առաջնահերթությունը չինական սարքավորումների ներդրումն էր՝ LGMG (տեխնոլոգիական տրանսպորտ), SDLG (ամբարձիչներ), XCMG (գրեյդերներ) և SHANTUI (բուլդոզերներ): Նորացվել է փորող և բեռնող մեքենաների պարկը, գնվեցել են չորս KOMATSU էքսկավատորներ և երեք հորատման սարքեր:

2020 թվականին մշակվեց նաև ձեռնարկության արտադրողականությունը տարեկան 3.5 միլիոն տոննայից մինչև 4.5 միլիոն տոննա հանքաքարի հասցնելու նախագիծ: Դրա շրջանակներում արդիականացվեց կոմբինատի հարստացման ֆաբրիկան։ Իրականացվեց  ջարդման-մանրացման բաժանմունքի լայնածավալ վերակառուցում, հին սարքավորումները փոխարինվեցին METSO ջարդիչներով: Կառուցվեց մանրացման նոր մասնաշենք, տեղադրվեցին ՏՅԱԺՄԱՇ ընկերության երկու նոր աղացներ:

Պոչամբարի հզորությունը մեծացավ նաև Իրան-Հայաստան գազամուղի հատվածի տեղափոխման, մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և 2-րդ և 3-րդ բարձունքների պոմպակայանների վերակառուցման շնորհիվ: Իրականացվել է 3 -րդ բարձունքի նոր պոմպակայանի կառուցումը:

Տեխնիկական նախագծի շրջանակներում շահագործման է հանձնվել հետադարձ ջրամատակարարման համակարգը, ինչը զգալիորեն նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Նոր համակարգը նաև նվազեցրել է ջրի օգտագործումը 30%-ով:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդիականացման համապարփակ ծրագրի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար:

Բացի ներդրումային պարտավորություններից, ընկերությունը կատարում է բոլոր հարկային և սոցիալ-տնտեսական պարտավորությունները: Բացի այդ, Մեղրի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման շրջանակներում վերջին երեք տարում հատկացվել է 530 հազար ԱՄՆ դոլար: Միջոցներն օգտագործվել են քաղաքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության խոցելի խմբերին աջակցելու համար:

«Մշտական ճգնաժամերը, որոնց մենք բոլորս բախվել ենք 2008 թվականից մետաղի միջազգային շուկայում հանգեցրել են անբարենպաստ պայմանների։ Այս համատեքստում մենք մեր խնդիրը տեսանք մարտահրավերներին ժամանակին և համարժեք արձագանքելու մեջ՝ նպատակ ունենալով պահպանել արդյունավետ աշխատանքը և մրցունակությունը: Մենք հաջողությամբ ավարտեցինք ներդրումային նախագիծը և հաղթահարեցինք առաջադրված բոլոր խնդիրները: Կատարվել է մեծ ու դժվարին աշխատանք, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմբինատի ամբողջ թիմին », - ասաց

«ԱՊՄԿ »ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ