News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դիմում-հայտարարություն է հրապարակել՝ ուղղված  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Ստորեւ ներկայացնում ենք տեքստը.

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստիպված է դիմել Ձեզ՝ արձագանքելու ԱԺ-ում ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանի հնչեցրած վտանգավոր հայտարարություն-բացահայտումներին, որոնք կարիք ունեն լրջագույն քննության, պատկան մարմինների կողմից դրանց պետք է տրվի պետական, իրավաքաղաքական գնահատական՝ համաձայն ՀՀ գործող օրենքների և սահմանադրության:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թ. դեկտեմբերին ունեցել է պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ տարածքի որոշակի հատվածներ Գորիս-Կապան միջպետական մայրուղու հատվածում հանձնվել են Ադրբեջանին՝ համաձայն վաղուց արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ վարչատարածքային ինչ-ինչ բաժանումների, բայց իր պայմանավորվածությունների համաձայն՝ ՀՀ տրանսպորտային միջոցները և բեռները պետք է Ադրբեջանին փաստացի տրված հատվածներով «անխափան տարանցում» ունենային, իրենք «չեն ֆիքսել», որ նման անխափան տարանցում պետք է լինի նաև օտարերկրյա բեռների համար, ուստի այս տրամաբանությամբ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Իրան բեռնաշրջանառությանը՝ առավել սեղմելով Հայաստանի շրջափակման օղակը:

ՀԴԿ-ն  նշում է, որ տեղի է ունեցել ՀՀ սահմանների ապօրինի փոփոխություն, խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, Հայաստան-Ադրբեջան սահմանները Սյունիքում համապատախանեցվել են ԽՍՀՄ ինչ-որ տարիների  որոշումների հենքի վրա, որոնք որևէ միջազգային-իրավական ուժ ունենալ չեն կարող: Այս ամենը կատարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն.Փաշինյանը միանձնյա գրավո՞ր, թե՞ բանավոր  պայմանավորվածությունների հենքի վրա՝ ի խախտումն ՀՀ սահմանների մասին օրենքի և վերազանցելով իր պաշտոնեական լիազորությունները, չունենալով դրա համար որևէ իրավասություն: Առ այսօր պարզ չէ, ում հետ է բանակցել և ստորագրել Ն.Փաշինյանը նման անիրավաչափ փաստաթուղթ, ուստի ակնկալում ենք հետագա բացատրություններ և հրապարակային օրինական գործունեություն:

ՀԴԿ-ն դիմում ՀՀ նախագահ Արմեեն Սարգսյանին, որը    Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ պետության գլուխն է, ուստի ի պաշտոնե պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը՝ լինելով անաչառ, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Պահանջում ենք` Ձեզանից ուսումնասիրել ՀՀ վարչապետի հիշյալ գործողությունների իրավաչափությունը, գնահատական տալ դրանց՝ ըստ ՀՀ գործող օրենսդրության։ Ակնկալում ենք հայաստանյան  քաղաքական  շահագրգիռ ուժերի աջակցությունը, եթե ՀՀ նախագահը իրացնի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝  վերականգնելու ՀՀ օրինական սահմանները, թույլ չտալով դրանց ապօրինի որևէ փոփոխություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 21–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը...
Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո…
Դաժան օրեր ենք ապրում, թուրքը հասել է ՀՀ սահմաններին. Սասուն Միքայելյան
Տղերքը հաղթել են, նրանք ընկան, չտեսան այս պարտությունը եւ ես միշտ ասել եմ` որտեղ, որ ընկել են տղաները, դա մեր համար սրբավայր…
Հմուտ հրետանավոր էր. սեպտեմբերի 29-ին Յուրին կամավորագրվել եւ Սիսիանի գնդի հետ մեկնել էր Արցախ (ֆոտո)
Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Յուրիի ռազմատենչ ու հայրենասեր ոգին…
«Զանգում էր, ասում՝ մի նեղվի, մտածի՝ սալյուտ են խփում»․ 19-ամյա Արամայիսը (Միշոն) զոհվել է դիպուկահարի կրակոցից
Արամայիսը սովորում էր Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում…
Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետեւանքով. այսօր նրան հողին հանձնեցին
Իսկ դուք դավաճաններ, վախկոտներ մտածեք ձեր ապագայի ու դատաստանի մասին…
Ամենաշատ