News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեր Տեբոն Կանբերայի գործողությունները դավաճանություն է անվանել՝ Ավստրալիայի կառավարության կողմից սուզանավերի կառուցման վերաբերյալ պայմանագրից հրաժարվելու պատճառով, հաղորդել է The Sydney Morning Herald-ը:

«Մենք ունենք հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ֆրանսիայի հետ պայմանագրի խզումը AUKUS եռակողմ գործընկերության հաստատումից հետո պատրաստվել է 18 ամիս: Սա նշանակում է, որ այս հանցագործության նախապատրաստման ընթացքում մեզ 18 ամիս կանխամտածված շեղել են: Եթե ​​նախապատրաստվող դավաճանության վերաբերյալ առկա տվյալները ճիշտ են, իսկ դրանք չեն հերքվել, ապա սա վստահության լուրջ խախտում է եւ շատ վատ ազդանշան», - ասել է դեսպանը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիտեր Դաթոնը պայմանագրի դադարեցման վերաբերյալ կապ է հաստատել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել են այդ մասին:

«Մենք առաջարկում էինք դիտարկել ավելի հավակնոտ նպատակներ եւ նախագծեր՝ ենթադրելով, որ նոր ճանապարհ ենք բացում երկկողմ համագործակցության զգալի խորացման համար, բայց դրանից ընդամենը 15 օր անց մեզ թիկունքից հարվածեցին: Ակնհայտ է, որ նման որոշումը, որըի մասին հայտարարվել է առանց նախնական խորհրդակցությունների, ոչ թե հեռախոսազանգով, այլ հետեւանքների մասշտաբի հետ կապված իրական խորհրդակցությամբ, վստահության փաստացի խախտում է նշանակում», - ընդգծել է նա՝ նշելով, որ այս քայլը հակասում է  Ֆրանսիայի եւ Ավստրալիայի համագործակցության ոչ միայն տառին, այլ նաեւ ոգուն»:

«Կարծում էինք, որ մենք ընկերներ ենք եւ աջակցում ենք իրար: Ցավոք, մեր թիկունքը պաշտպանված չէր», - ասել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ