News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Այ, որ վաղը թուրքը գա-հասնի Քոբայրավանք, էդ ժամանակ կհիշենք, որ վանքը միջնադարյան հոգեւոր, մշակութային ու գրչության կենտրոններից մեկն է եղել։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ լուսանկար հրապարակել Քոբայրավանքից, որտեղ երեւում է, որ կովեր են վանքի ներսում:

«Հոգեւոր-մշակութային գոմ 
Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանքը։

Ես դեմ չեմ ազատ որոճալու կովերի սահմանադրական իրավունքին, բայց երբ «ազգային-ազատագրական ծիրին մեջ» զգայացունց տեքստեր ու կենացներ են ասվում 44-օրյա պատերազմից հետո թուրքին անցած Արցախի 161 վանք ու եկեղեցիների, 591 խաչքարի, 39 սրբավայրի, բերդերի ու ամրոցների, 4000 պատմամշակութային կոթողների ու 20345 ցուցանմուշներով 12 թանգարանների մասին՝ էդ ամեն ինչից ֆալշի նամշահոտ է գալիս։ 
Այ, որ վաղը թուրքը գա-հասնի Քոբայրավանք, էդ ժամանակ կհիշենք, որ վանքը միջնադարյան հոգեւոր, մշակութային ու գրչության կենտրոններից մեկն է եղել։ 

Ու «հետմահու» «Քոբայրավանք» անունով ֆուտբոլի ակումբ կբացենք, կամ ասեղնագործության խմբակ՝ չմոռանալով ամեն իդիոտ առիթով հիշել, որ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում»։

 

Տպել
Ամենաշատ