News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեղարկել է այցը Շվեյցարիա, որը նախատեսված էր նոյեմբերին, Կոնֆեդերացիայի կողմից ֆրանսիական կործանիչները ձեռքբերելու մերժման պատճառով, կիրակի հաղորդել են շվեյցարական ԶԼՄ-ները:

Le Matin Dimanche и Sonntags Zeitung պարբերականի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը դեսպանի միջոցով Շվեյցարիայի իշխանություններին փոխանցել է այցը չեղարկելու մասին, որի ժամանակ նա պետք է հանդիպեր Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելանի հետ: Մակրոնի այցը պետք է կայանար նոյեմբերին եւ նախապատրաստվում էր վեց ամսվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ֆրանսիայի առաջնորդը նաեւ արգելել է Շվեյցարիայի հետ բարձր մակարդակում բոլոր երկկողմանի շփումները մինչեւ 2022 թվականի ամառ: Շվեյցարիայում նշում են, որ օպերատիվ մակարդակում եւ դեսպանների միջոցով շփումները շարունակվում են:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մակրոնի որոշումը կապված է հանգամանքի հետ, որ Շվեյցարիան իր բանակի համար ընտրել է F-35 ամերիկյան կործանիչները: Գործարքի արժեքը գերազանցել է 6 միլիարդ դոլարը: Պարբերականների տվյալներով՝ Rafale կործանիչները ձեռքբերելու շուրջ Ֆրանսիայի հետ երկխոսությունը շարունակվել է անգամ այն բանից հետո, երբ Բեռնը վերջնական որոշում է կայացրել F-35-ի գնման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ