News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Մոսկվայում եւ Ռուսաստանի կենտրանական մասում փակվել են ընտրատեղամասերը, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

Այս տարի ընտրություններն անցկացվել են երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը: Ամբողջ երկրում բացվել էր շուրջ 69 հազար ընտրատեղամաս, որոնց 93,5 տոկոսը մշտական, եւս շուրջ 2,5 հազար տեղամասեր, որոնք ձեւավորվել են ընտրողների ժամանակավոր կացարաններում:

ԿԸՀ-ի որոշմամբ մարզերի բնակիչները հնարավորություն են ստացել քվեարկել հեռավար էլեկտրոնային ձեւաչափով: Մոսկվայում այն տեղի է ունեցել սեփական հարթակում, իսկ եւս վեց մարզերում՝ դաշնային հարթակներում: Դոնեցկի եւ լուգանցկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչները կարող էին քվեարկել պետական ծառայությունների կայքում գրանցված օգտահաշվի միջոցով:

Ռուսաստանցիները քվեարկել են Պետդումայի նոր կազմի օգտին: Խորհրդարանի ներքին պալատն ընտրվում է հինգ տարի ժամկետով խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, եւս 225-ը՝ միամանդատ շրջաններում:

Բացի Պետդումայի պատգամավորներից, 46 շրջաններում ընտրում էին ՌԴ պետական իշխանության սուբյեկտներում. 9 սուբյեկտներում ընտրել են բարձրագույն պաշտոնատար անձանց, 39 շրջաններում՝ օրենսդիր պատգամավորներին, որոնք ներկայացնում են պետական իշխանության մարմինները: Տեղի են ունեցել նաեւ քաղաքային մակարդակում ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ