News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հերթական՝ 15-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը:

Ամենամյա միջոցառման հիմքում հասարակությանն օգտակար լինելու արժեհամակարգն է, որը կոնկրետ ծրագրերի տեսքով դրսևորվում է արդեն 21 տարի: Հավատարիմ գործընկերների աջակցությամբ, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ձգտում է հնարավորինս կրճատել երկրում արձանագրվող մուրացկանության ցուցանիշն ու հոգալ միայնակ տարեցների խնդիրները: Վերջին  տարիներին համավարակի, այնուհետև պատերազմի հետևանքները լրջորեն փոխել են երկրում տիրող սոցիալական պատկերն ու ընդլայնել շահառուների ցանկը: Ընթացիկ տարում ուշադրության կենտրոնում են լինելու նաև Արցախից տեղահանված ընտանիքները:

Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարն  ամբողջությամբ ուղղվելու է «Օրրան»-ի երկու՝ Երևանի և Վանաձորի կենտրոններին: Դա թույլ է տալու շարունակել «Օրրան»-ի կարևոր առաքելության իրագործումը. հոգալ կենտրոնների շահառու շուրջ 100  միայնակ տարեցներին և կարիքավոր 300 երեխաներին սննդի, կրթական, ձեռարվեստի ուսուցման, մշակութային, սոցիալական, հոգեբանական, ծառայություններ մատուցելու հարցերը:

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս, բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի գործընկերներ, գործարարներ և արվեստագետներ: Բոլորի նպատակը եղել է նույնը. կանգնել սոցիալական ճգնաժամի մեջ հայտնված ընտանիքների կողքին:

«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն իր ուղերձում նշել է. «Ընթացիկ տարին մեզանից շատերի համար, անշուշտ, բարդ և մարտահրավերներով լի էր. նախ համավարակը, հետո էլ՝ կործանարար պատերազմը: Տխուր իրականությունից երեխաներն ամենաշատն են տուժել` որպես «լուռ զոհեր»: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ ամենի միջով անցած երեխաների համար «Օրրան»-ը դառնա լուսավոր կետ»: Տիկին Հովհաննիսյանի խոսքով, մինչև օրս, կազմակերպությունը շարունակում է ստանալ աջակցության հայտեր:

«Այստեղ հավաքված է մի թիմ, որին հաջողվում է անմնացորդ սիրով և գթասրտությամբ նվիրվել հուսահատության մեջ հայտնված մանուկներին և տարեցներին, նրանց համար ստեղծել իրականություն, որն ավելի խոստումնալից է և հուսադրող: «Օրրան»-ը սովորեցնում է կյանքի դժվարությունները հաղթահարել  լավատեսությամբ և կամքի ուժով: Այստեղ դրսորվում է ոչ թե խղճահարություն, այլ՝ սեր ու նվիրում: Իսկ այդ ուժը շատ հզոր է»,- նշել է «Օրրան»-ի 21-ամյա գործունեության ընթացքում նրա ծրագրերի հիմնական աջակցող և խոշոր նվիրատու կազմակերպության՝ Վիվա-ՄՏՍ-ի  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է բարեգործական ընթրիքի ընթացքում հանգանակված գումարը՝ նվիրաբերելով 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Օրրան»-ի հետ համագործակցության շրջանակներում, 2006թ. սկսած՝ Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 986 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ռալֆ Յիրիկյանի ընտանիքը տրամադրել է ԱՄՆ 50,7 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Տևական ժամանակ իր առջև բարդ ու համարձակ խնդիր դրած բարեգործական կազմակերպության տարեգրությունը լի է մարդկային կենսագրությունների վրա դրական ազդեցությամբ:

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ