News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում այլևս չկան անալոգային կապի կայաններ:

Team Telecom Armenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Գնդեվազ համայնքում՝ Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա:

Հաջորդը կլինեն Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքները:

Հայաստանում  անջատվել է և շահագործումից հանվել է վերջին անալոգային կայանը։ Այն գտնվում էր Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում։ Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում համայնքում Team Telecom Armenia կողմից կառուցեց ու շահագործման հանձնեց օպտիկամանրաթելային գերժամանակակից ցանցը՝ 25G-PON տեխնոլոգիայով։

Գնդեվազը փաստացի դառնում է առաջին բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված 25G-PON ցանցով։ Համայնքի 300 տնային տնտեսությունները միացված են «տիեզերական» COSMO ցանցին, որտեղ մեկնարկային ինտերնետ արագություններ են սահմանված 150, 300 կամ 1000Մբ/վ-ը, ինչպես նաև բաժանորդներին հասանելի է TEAM TV որակյալ IPTV ծառայությունը։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Մեր թիմը հավատում է, որ կապը պիտի հասանելի լինի բացարձակ բոլորի համար: Մենք հասկանում ենք, որ  լավ կապը տալիս է գիտելիք ստանալու, գումար վաստակելու և տարատեսակ խնդիրներ լուծելու հնարավորություն: Ու քանի որ կային դեռ չթվայնացված համայնքներ, որոշեցինք ներդրում անել, ու այդ համայնքների բնակիչներին ապահովել նորագույն բարձրորակ կապով: Այս շարքում Գնդեվազը անալոգային ցանցով սպասարկվող վերջին բնակավայրն էր»:

Մինչև տարեվերջ արդիականացվելու են նաև Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքների կապի ենթակառուցվածքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ