News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հունաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել թուրքական կողմին՝ Հունաստանի տարածքային ջրերում «ապօրինի ձկնորսություն իրականացնելու» համար: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության կողմից երկուշաբթի տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, մեր ազգային ինքնիշխանության ապահովման, ինչպես նաեւ եվրոպական նվաճումների պաշտպանության շրջանակներում հանձնարարել է Անկարայում Հունաստանի դեսպանատանը բողոք հայտնել մեր տարածքային ջրերում թուրքական ձկնորսական նավերի անօրինական ձկնորսության դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընդ որում, նշվում է, որ «Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է թուրքական առափնյա պահպանության նավերի դատապարտելի գործունեությունը, որոնք ուղեկցում են թուրքական ձկնորսական նավերին եւ հետապնդում հունական ձկնորսական նավերին»:

«Հունաստանի տարածքային ջրերում անօրինական ձկնորսությունը եւս եվրոպական օրենքի խախտում է, բացի այն, որ դա Թուրքիայի կողմից միջազգային ծովային իրավունքի հերթական խախտումն է»,- ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Միաժամանակ նշվում է, որ «Թուրքիան, ցավոք, շարունակում է իր հանցավոր վարքը»:

«Հունական կողմը, որը պարտավորվել է պաշտպանել իր իրավունքները միջազգային իրավունքին համապատասխան, անպատասխան չի թողնում ոչ մի մարտահրավեր»,- եզրափակել է Հունաստանի ԱԳՆ-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ