News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սուդանում պետական հեղաշրջման անհաջող փորձ է տեղի ունեցել, հաղորդում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ապստամբությունը ձախողվել է, բանակն ու մշտական զորքերը իրավիճակը հսկողության տակ են առել։ ԶԼՄ-ները նաեւ նշում են, որ Հարթումի փողոցներում հայտնվել են տանկեր, զինծառայողներ։

ԶՈւ-ն եւ երկիրը կառավարող ինքնիշխան խորհուրդը ժողովրդին կոչ է արել պաշտպանել երկիրն ու անցումային շրջանը։

Հեղաշրջման փորձի հետեւում կանգնած են նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի ռեժիմի աջակիցները, ձերբակալվել են զրահատանկային զորքերի մի քանի սպաներ։ Հեղաշրջման փորձը սկսվել է պետական ռադիոկայանի շենքի գրոհի փորձով։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ