News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ճապոնուհի Ումեմո Սումիյաման եւ Կոումե Կոդաման, ովքեր սեպտեմբերի 1-ին դարձան 107 տարեկան եւ 300 օրական, ճանաչվել են աշխարհի ամենատարեց երկվորյակները: Այս մասին հայտնել է Գինեսի ռեկորդների գրքի կայքը:

Այժմ քույրերն ապրում են տարբեր պրեֆեկտուրաների ծերանոցներում: COVID-19-ի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները չեն կարողացել անձամբ ստանալ իրենց վկայագրերը, ուստի դրանք ուղարկվել են փոստով:

Ծերանոցի անձնակազմը պատմել է, որ Սումիյաման արտասվել է, երբ ստացել է վկայագիրը: Կոդաման, որի հիշողությունը վերջին շրջանում վատացել է, չի կարողացել ընկալել դրա նշանակությունը: Այնուամենայնիվ, նրա ընտանիքն ուրախ է, որ ձեռքբերումը պաշտոնապես ճանաչվել է՝ հաշվի առնելով, որ Կոդաման երկար տարիներ է, ինչ խոսում է ռեկորդի մասին: Չնայած երկվորյակները կատակել են, որ իրենք համաշխարհային ռեկորդ կսահմանեն, սակայն նրանց ընտանիքը չէր ակնկալում, որ նրանք իրականում կհայտնվեին ռեկորդների գրքում:

Սումիյաման եւ Կոդաման ծնվել են 1913 թվականի նոյեմբերի 5-ին Կագավա պրեֆեկտուրայի Սեդո կղզում՝ 13 հոգուց բաղկացած մեծ ընտանիքում: Հարազատների խոսքով՝ երկվորյակները շփվող են եւ դրական, հազվադեպ են անհանգստանում մանրուքների համար, սակայն Սումիյաման ավելի կամային է, իսկ Կոդաման՝ ավելի մեղմ:

Փոքր տարիքից քույրերը սկսել են առանձին ապրել: Երբ ավարտել են տարրական դպրոցը, Կոդաման հեռացել է կղզուց, մեկնել հորեղբորն օգնելու եւ շուտով ամուսնացել է: Սումիյաման նույնպես ամուսնացել է, բայց մնացել է Սեդո կղզում:

Քույրերն ապրել են միմյանցից 300 կիլոմետր հեռավորության վրա, ուստի չեն կարողացել հաճախ տեսնվել եւ, որպես կանոն, հանդիպել են հարսանիքների եւ հուղարկավորությունների ժամանակ: Ճապոնուհիները երկու համաշխարհային պատերազմ են տեսել: Մոտ 70 տարեկան հասակում նրանք միասին բուդդայական ուխտագնացություններ են կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ