News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն շատ լավ հասկանում են, թե ինչ գին կարող է ունենալ նոր հնարավոր էսկալացիան: Այս մասին սեպտեմների 22-ին Երեւանի պետական ​​համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. հայ-ռուսական ժամանակակից ռազմավարական միության սպառնալիքները եւ մարտահրավերները» թեմայով բաց դասախոսության շրջանակներում խոսել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարեւոր են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար, քանի որ չնայած Ղարաբաղում գրանցված հաջողություններին, Բաքվի արտաքին քաղաքական դիրքը հեռու է իդեալական լինելուց:

«Բաքուն այնքան էլ լավ հարաբերություններ չունի ԵՄ երկրների հետ, հատկապես ԵԽԽՎ-ում հայտնի «խավիարի սկանդալից» հետո եւ մի շարք այլ պատճառներով», - պարզաբանել է Սիլաեւը:

Այդուհանդերձ, ինչպես նկատել է ռուս քաղաքագետը, այսօր շատ բան կախված է նրանից, թե Հայաստանը ինչպես կպատասխանի հարցին, թե ինչու է Հայաստանին պետք Ռուսաստանը եւ արդյո՞ք արժե ամրապնդել նրա հետ դաշինքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ