News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ համագործակցությունն ի սկզբանե չի հաջողվել: Այս մասին նա հինգշաբթի հայտնել է թուրք լրագրողներին՝ ԱՄՆ-ից վերադարձող ինքնաթիռում:

«Ես լավ եմ աշխատել [Ջորջ] Բուշ Կրտսերի, պարոն [Բարաք] Օբամայի, պարոն [Դոնալդ] Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ պարոն Բայդենի հետ համագործակցության մեկնարկը հաջող է: Բայդենը սկսել է զենք, զինամթերք եւ սարքավորումներ մատակարարել Սիրիայի ահաբեկչական կազմակերպություններին: Մենք չենք պատրաստվում անտարբերությամբ հետեւել դրան», - Anadolu-ն մեջբերել է նրա խոսքերը:

Ահաբեկիչ ասելով՝ Էրդողանը նկատի ունի Սիրիայում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդերին, որոնք Թուրքիան համարում է իր տարածքում արգելված Քուրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղավորումներից:

Բացի այդ, Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի վճարել Աֆղանստանում թողած ամերիկյան զենքի «գինը», որն այժմ Թալիբանի արմատականների ձեռքում է: «Եթե նայեք թալիբների զենքերին, կհասկանաք, որ դրանք ամերիկյան զենքեր են: Հետեւաբար, նրանք (ԱՄՆ-ը - ՏԱՍՍ-ի խմբգ.) ստիպված են լինելու վճարել դրա գինը», - ասել է Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ