News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևն այցելել է սեփական ագրեսիայի կառուցվող հուշահամալիր
PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս...
Պաշտպանելու ենք Հայաստանի սահմանների անխախտելիությունը. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ
ՀՀ-ի համար խաղաղության համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի...
11 անհայտ կորածների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300 հազարական դրամները
44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհայտ կորածների...
44-օրյա պատերազմում զոհված հերոսների մայրերը հրավիրվել են «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» միջոցառմանը
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ