News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդամենը օրեր անց կլրանա 44-օրյա պատերազմի մեկ տարին... պատերազմը մեզնից խլեց շատը ու շատերին... իսկ ինչ կլիներ եթե...

Այսօր Իլհամ Ալիևը իր խոսքում բացահայտել է, որ պատերազմի ընթացքում մեր երկրին առաջարկվել է 2 անգամ կանգնեցնել պատերազմը դեռ ավելի վաղ փուլում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Զավեն Խուկեյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդամենը օրեր անց կլրանա 44-օրյա պատերազմի մեկ տարին... պատերազմը մեզնից խլեց շատը ու շատերին... իսկ ինչ կլիներ եթե...

Այսօր Իլհամ Ալիևը իր խոսքում բացահայտել է, որ պատերազմի ընթացքում մեր երկրին առաջարկվել է 2 անգամ կանգնեցնել պատերազմը դեռ ավելի վաղ փուլում:

Առաջին անգամ այդ առաջարկն արվել է հոկտեմբերի 7-ին, երբ դեռ մենք չէինք զրկվել Շուշիից Հադրութից (այդ օրը առաջին օրն էր, երբ Հադրութում թեժ մարտեր էին ընթանում ահաբեկիչների և հայկական զորքերի միջև), բազմաթիվ այլ գյուղերից ու բնակավայրերից, երբ իմ շատ ու շատ ընկերներ դեռ կողքիս էին, երբ մենք այդքան ստորացված չէինք, իսկ օրվա գործող կառավարությունը տարավ մեր երկիրը ծրագրված պարտության՝ մերժելով երկու առաջարկներն էլ, իսկ երբ արդեն թշնամին Շուշվա բարձունքում էր, ծրագրված պարտությունն արդեն իրականություն էր...

Ալիևը իր խոսքում նշել է՝ հայկական կողմը երկու անգամ կորցրել է պատմական պահը կանգնեցնելու կռիվը... ի՞նչ է այս ամենը նշանակում, ո՞վ է պատասխանատուն իմ այդքան ընկերների կյանքի համար, այդքան անտուն մնացած հայրենակիցների ու կորսված հայրենիքի համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ