News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հերթական սուտն է, ԱԺ նախագահը ոչինչ չի արել, որ պաշտոնյաներին հրավիրի ԱԺ` քննարկման: Այս մասին այսօր`սեպտեմբերի 24-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ասաց լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում:

«10 օրից ավելի  է, ինչ այստեղ ԱԺ-ում, ԱԺ աթոռին նստած անձնավորությունը հավաստիացնում էր, որ ընդդիմությունը խնդրել է, անպայմանորեն մենք հրավիրելու ենք, մենք խնդիր չունենք, բաց ենք հեսա կզանգեմ ԱԱԾ պետին, արտգործնախարաին եւ այլն, հերթական սուտն է, որովհետեւ այս անձնավորությունը, վստահ եմ, որ ոչինչ չի արել: Նույնիսկ ԳՇ պետի մակարդակով ընդդիմության հարցերին պատասխան չտրվեց» : 

Պատգամավորը նշեց, որ այս իշխանությունները գալիս էին այլ խոստումներով, սակայն հիմա իրենք  «ախրանիկապետությունը» հարյուրապատկել են, «պադավատապետությունը ավելի թանկարժեք մեքենաներով են փոխարինել. «Բոլոր պետական տնեդերները նույնիսկ սահմանված մրցույթի կարգը չեն պահպանում եւ միանձնյա խոշոր գնումներով կարողանումեն ապահովել իրենց այն, ինչ պետք է: Այստեղ իրենց բարեկամ պաշտոնյաները միլիոնավորներով աշխատավարձ են ստանում, իրենք էլ այդ գումարներն են ստանում»

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին եւ անվտանգային հարցերին, Աննա Մկրտչյանը ասաց, որ այս իշխանությունները միայն մեկ պատասխան են տալիս, թե «այս իշխանությունը ի՞նչ անի», եւ երկրի ղեկավարը «ուղղակի մի օր թուրքի կոշիկներն է լիզում, մյուս օրը՝ ադրբեջանցու»:

 

«Եթե դուք պաշտպանության եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նսիտերը նայեք, կտեսնեք, որ էնտեղ ոչինչ չի քննարկվում, բացի նրչանից, որ ՔՊ-ական հատվածը փորձում է ապացուցել, որ գիտեք ինչ` Նիկոլ Փաշինյանը դավադիր չի, պատերազմը լավ է  վարել, մեր գերագույն գլխավոր հրամանատարն է: Տպավորություն է, որ եթե ընդդիմության  4-5 անդամը ասի, որ Նիկոլ Փաշինյանը մեր գերագույն հրամանատարն է, մի րոպեում մեզ կտային էդ փոխնախագահի պաշտոնը, որը մեզ օրենքով է հասնում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ