News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Օգտվելով, այսպես կոչված, օրինական պահանջ ներկայացնելու իրավունքից՝ ոստիկանության ծառայողները հաճախ քաղաքացիներին ակնհայտ անօրինական եւ երբեմն լիովին անիրագործելի պահանջներ են ներկայացնում: Օրինակ, քաղաքացիներից կարող է պահանջվել դադարեցնել հանրահավաքը կամ հավաքը՝ չնայած այդպիսիք փաստացի չկան: Այս մասին սեպտեմբերի 25-ին ԱԺ-ում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած քննարկումների ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Այնուհետեւ, ինչպես նկատեց իրավապաշտպանը, քաղաքացիների վրա սահմանափակումներ են դրվում, հարուցվում են վարչական վարույթներ, ինչից հետո մարդկանց զրկում են ազատությունից:

«Մեր երկրում այս գործիքը լրջորեն չարաշահվում է: Նույնիսկ կարելի է ասել, որ այս գործիքը թույլ է տալիս ոստիկանությանը հեռացնել ցանկացած մարդկանց խմբի, որը նրանց դուր չի գալիս»,- ասաց Մելիքյանը:

Այդպես, իրավապաշտպանը «Եռաբլուրում» ոստիկանների գործողությունները, որոնք ձեռնարկվել էին սեպտեմբերի 21-ին ցուցարար քաղաքացիների դեմ, որպես վերը նշված գործիքակազմի վառ արտահայտում որակեց:

«Ներկայիս իշխանություններն անօրինական գործողություններ են կատարում ինչպես իրենց քաղաքական հակառակորդների, այնպես էլ որոշակի քաղաքական հայացքներ ունեցողների դեմ: Նրանք ամեն կերպ ցուցադրում են իրենց կոշտ մոտեցումը նրանց նկատմամբ: Սակայն, եթե դուք չունեք նման քաղաքական հայացքներ, ապա ամեն ինչ կարգին է»,- ասաց Մելիքյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ