News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Նոր՝ 20-րդ գումարման Բունդեսթագի առաջին նիստը, ենթադրաբար, կկայանա հոկտեմբերի 26-ին: Այդ մասին կիրակի հաղորդել է DPA գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ խորհրդարանի վարչակազմին:

Հիմնադիր նիստի ժամանակ կընտրվեն Բունդեսթագի նախագահն ու նրա տեղակալները: Հոկտեմբերի 26-ը վերջին օրն է, երբ, համաձայն գերմանական օրենսդրության, պետք է ձեւավորվի նոր խորհրդարանը:

Գերմանիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են այս կիրակի: Հաղթող կուսակցությունը կստանա կառավարությունը ձեւավորելու իրավունք, իսկ դրա կուսակցական ցուցակի առաջնորդը կգլխավորի այն: «Միություն-90/Կանաչներ» կուսակցությունից կանցլերի պաշտոնին հավակնում է Անալենա Բերբոքը, Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միություններից՝ Արմին Լաշեթը, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից՝ Օլաֆ Շոլցը: Այս անգամ Անգելա Մերկելը չի առաջադրել իր թեկնածությունն ու հայտարարել է լիազորությունների ժամկետի ավարտից հետո քաղաքականությունից առհասարակ հեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ