News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ոչ մեծ առավելությամբ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Այն հավաքել է ձայների 25,7 տոկոսը։ Այս մասին վկայում են նախնական արդյունքները։

Մրցակից Քրիստոնեադեմոկրատական միությունը եւ Քրիստոնեասոցիալական միությունը ստացել են ձայների 24,1 տոկոսը։

«Միություն 90/Կանաչներ»-ը ստացել  է ձայների 14,8 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 11,5 տոկոս, իսկ «Գերմանիայի համար այլընտրանքը»՝ 10,3 տոկոս, հաղորդում է DW-ը։

Քվեարկության ավարտին Գերմանիայի կանցլերի երկու գլխավոր ֆավորիտները՝ Օլաֆ Շոլցն ու Արմին Լաշեթը հայտարարել են նոր կառավարություն ձեւավորելու պատրաստակամության մասին։

Մեկ այլ թեկնածու Անալենա Բերբոքը խոստովանել է սխալները, որոնք թույլ չեն տվել իր կուսակցությանը դառնալ առաջատար քաղաքական ուժ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ