News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցած տարի այս օրը, երբ արդեն սկսվել էր 44-օրյա պատերազմը, Թուրքիայի նախագահ Էրդողանը թվիթերում մի գրառում արեց, որտեղ Հայ ժողովրդին կոչ արեց դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար:

Քչերը հասկացան, որ սա բացահայտ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և լրջագույն զսպաշապիկ էր ազգային ընդդիմության համար, քանի որ եթե պատերազմի ընթացքում Հայաստանի ընդդիմությունը փորձեր փոխել իշխանությունը և կանխեր անխուսափելի աղետը, մեզ կմեղադրեյին Էրդողանի կոչին հետևելու և թուրքական օրակարգ սպասարկելու մեջ:

Այդ նույն օրը, առավոտյան ՀՀ կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական դրություն և ընդունեց կառավարության որոշում՝ խիստ գրաքննություն մտցնելու և ընդդիմության կողմից քաղաքական պայքարն արգելելու մասին: Խիստ զարմանալի էր այս հանգամանքը, քանի որ Նիկոլը չպետք է իմանար այս պատերազմի նպատակը, ծավալը, տևողությունն ու մասշտաբը:

ԲԱՅՑ ՓԱՍՏՈՐԵՆ ԳԻՏԵՐ . . .

Ռազմական դրության պայմաններում Նիկոլն իրեն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ հռչակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար և իր ձեռքը վերցրեց ՀՀ զինված ուժերի կառավարումը՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

Այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ աշխատում էր Հայաստանի հասարակոթյան հետ, քանի որ՝ ի հակառակ մեր կոչերին, ադրբեջանական կայքերը Հայաստանում չարգելափակվեցին:

Նիկոլի ու Էրդողանի համատեղ ջանքերով մենք զրկվեցինք ճշմարտությունն ասելու և աղետը կանխելու բոլոր հնարավորություններից, իսկ ադրբեջանին տրվեց գործելու ԼԻԱԿԱՏԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

Ազգային ընդդիմությունը չեզոքացված էր, արծրունն ու շուշանը ակտիվ էին, «հաղթելու ենք» կեղծիքը հասցվել էր քարոզչական պիկին:

Ամեն ինչ պատրաստ էր Արցախը հանձնելու և հազարավոր մարդկան սպանելու համար:

Հ.Գ. Պետական դավաճանը պոզով-պոչով կենդանի՞ է . . .

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ