News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Զինվորի տուն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, ինչպես նաև կենտրոնում բացված «Գեղեցկություն՝ զինվորներից» խորագրով ցուցահանդես-վաճառքում ներկայացված աշխատանքներին: Վերջիններից գոյացած ողջ հասույթը տղաները նվիրաբերելու են հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Տեղեկացվել է, որ Զինվորի տանն առաջիկայում կբացվի հատուկ սենյակ, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել նաև «Միասնականության գորգ» նախագիծը, որի շրջանակում Զինվորի տունը և «Մեգերյան Կարպետը» համատեղ ստեղծում են շուրջ երկու միլիոն հինգ հարյուր հազար հանգույց ունեցող գորգ, որի աշխատանքներին հնարավորություն ունի մասնակցելու աշխարհի յուրաքանչյուր հայ:

Միասնության գորգի դազգահը դրված է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Արմենակ Ուրֆանյան սրահում, որը բացվել է Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ և որը վերանորոգվել  ու կահավորվել է գերժամանակակից սարքավորումներով «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին, ծանոթացել նրանց վերականգնման ընթացքին, պատասխանել նրանզ հուզող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում էլ՝ ժամը 11:00-ին, վարչապետը տղաների հետ մեկ րոպե լոռությամբ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բոլոր զինհաշմանդամների խնդիրները, իսկ ծրագրերն ուղղված են լինելու նրանց անհրաժեշտ պարագաներով ու ժամանակակից սարքավորումներով ապահովմանը, կրթության համար համապատասխան պայմանների ստեղծմանը,  մասնագիտական վերապատրաստման գործընթացի ապահովմանը: «Կարևոր է, որ զինհաշմանդամները պատրաստվեն լիարժեք կյանքի՝ հաշվի առնելով իրենց նախասիրություններն ու պետության կողմից կրթական կոմպոնենտի ապահովումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև տղաների՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հաշվի առնելով նաև բարձրացված հարցերը՝ վարչապետը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու գտնել դրանց լուծման անհրաժեշտ միջոցներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ