News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դրական է գնահատում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը։ Այս մասին նա ասել է Անադոլու գործակալությունը տված հարցազրյցում։

«Իհարկե, կան հարցեր, որոնց նկատմամբ կան պահանջներ։ Առաջին հերթին, դա կապված է մեր հողեր օտարերկրացիների անօրինական այցերին։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, քանի որ Ղարաբաղը մեր տարածքն է։ Ոչ մի արտասահմանցի կամ տրանսպորտային միջոց չեն կարող մուտք գործել այդ տարածք առանց մեր թույլտվության։ Սակայն ես կարող եմ ասել, որ այդ հարցը լուծված չէ 100 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ Ղարաբաղ անօրինական մուտքը օտարերկրյա քաղաքացիների կողմից քչացել է։ Ուզում եմ նաեւ նշել, որ մեր քաղաքականության եւ համառության շնորհիվ հաջողվեց վերջ դնել դրան։ Սակայն, իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի լիարժեք պահպանեին մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Տվյալ դեպքում այնտեղ ծառայություն անցնող անձինք եւս պետք է իրենց գործունեությունն իրականացնեն տվյալ հայտարարություններին համապատասխան»,-ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերգեյ Լավրովը սրում է հարցը, որ մենք հասկանանք՝ինչ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած. Ռուստամյան
Լավրովի խոսքերը կարելի է մեկնաբանել այսպես՝ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը…
Ընդդիմությունը կտրականապես դեմ է ցանկացած համաձայնության, որն անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀԿ
Արցախի բնակչության գոյության ապահովմանն ուղղված պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկությունն ․․․
Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղը․ նախկին վարչապետ
Նախեւառաջ, հարկավոր է արտաքին քաղաքական կողմնորոշիչների մասին հստակ դիրքորոշումով հանդես գալ․․․
Ընդդիմության նպատակն է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից․ Ռուբինյան
Լսում եմ ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումը։ Ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը...
Պաշտոնական Երեւանի դաշնակիցները չեն կարող ավելի հայամետ լինել, քան Հայաստանի իշխանությունները. Թեւանյան  
Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից վերջերս արված հայտարարությունը․․․
Տարածաշրջանում Արցախի կարգավիճակին դեմ արտահայտվող առնվազն երեք պետություն կա. Գևորգ Դանիելյան
Ինչպես և սպասվում էր՝ Լավրովի հրապարակային խոսքը մեծամասամբ ընկալվեց իբրև քաղաքական հակառակորդներին նշավակելու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ