News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպման՝ քննարկելու Եմենում հրադադարի մասին Վաշինգտոնի պահանջները:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ հանդիպում գահաժառանգ արքայազնի եղբոր՝ պաշտպանության փոխնախարար Խալիդ բեն Սալմանի հետ:

Բայդենի վարչակազմը հեռու է մնացել թագաժառանգից այն պահից, երբ ԿՀՎ-ն փետրվարին զեկույց է հրապարակել, ըստ որի՝ արքայազնը հավանություն է տվել 2018 թվականին Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությունում Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջիի սպանությանը:  

Սակայն Սպիտակ տունը որոշել է, որ անհնար է վերջ դնել աշխարհում ամենաբարդ հակամարտությանը՝ առանց Սաուդյան Արաբիայի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ հանդիպման, հայտնել է AP-ն՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը հայտնել է, որ Սալիվանը երկուշաբթի մեկնելու է Էր Ռիադ եւ այցելելու է նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններ:

Սալիվանի այցը տեղի կունենա Եմենում իրավիճակի վատթարացման ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ