News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտնային անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի:

Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան -Մոսկովյան փողոցներում և Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց հատվածներում:

Տպել
Ամենաշատ