News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ուզում են վերջնականապես փակել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի հավակնությունների հարցը եւ որոշել են դա անել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններով` սահմանափակելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն անձի առաջադրումը։ Նույն թեկնածուին հնարավոր կլինի առաջադրել, դիցուք, միայն 3 անգամ։ Գործող կանոնակարգով՝ սահմանափակում չկա, եւ ընդդիմությունը կարող է իր թեկնածուին 5 օրը մեկ առաջադրել:

Իսկ այս փոփոխությամբ իշխանությունը կստիպի ընդդիմությանը փոխել թեկնածուին եւ առաջադրել նրան, ում ինքն է ուզում։ Հիշեցնենք․ երեկ 5-րդ փորձն էլ տապալվեց՝ ՔՊ-ն Ղազինյանին չընտրեց, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկ անգամ եւս հիշեց, թե ինչպես էր Ղազինյանը շիշը նետում Փաշինյանի կողմը։ Իսկ Արթուր Ղազինյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով, որը կպարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու պատճառները եւ որոշման մասնակից անձանց շրջանակը։

«Մեր ժողովուրդն իրավունք ունի իմանալ՝ հանուն ում եւ հանուն ինչի են զոհվել 3 հազար 600-ից ավելի մեր զինվորները»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը մերժեց այդ հարցն օրակարգ ներառելու առաջարկը՝ առաջարկելով հարցը քննարկել արտահերթ նիստով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները՝ անձեռնմխելի. ինչու նրանք այդպես էլ չպատժվեցին
Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ...
«Փաստ». Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա
Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը»...
«Հրապարակ». Երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված
Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է...
«Ժողովուրդ». Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին
Նշենք, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից...
«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կրկին կկանչվեն քննիչ հանձնաժողով
Վերջինս մարտի 16-ին եւ մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո...
«Փաստ». Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞
Որոշ ժամանակ առաջ Ավետիք Չալաբյանը նշել էր, թե Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը...
Ամենաշատ