News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դառնում է 85 տարեկան: Հոբելյանի տոնակատարության պլանների վերաբերյալ ոչինչ չի հաղորդվել: Բերլուսկոնին այդ օրը հավանաբար կանցկացնի իր բազմանդամ ընտանիքի (նա ունի հինգ երեխա եւ տասը թոռ), ինչպես նաեւ ամենամտերիմ ընկերների հետ: Դրանք բավականին շատ են, եւ իր առատաձեռնությամբ եւ հյուրընկալությամբ հայտնի Բեռլուսկոնին անկասկած հիանալի խնջույք կկազմակերպի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սիլվիո Բեռլուսկոնին ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 29-ին Միլանում: Նրան լիովին համապատասխանում է «Մարդ, ով ինքն է իրեն ստեղծել» արտահայտությունը: Շինարարական եւ հեռահաղորդակցության ոլորտում արդեն ավելի քան 20 տարվա հաջող ձեռնարկատիրական գործունեությունից հետո, լինելով արդեն միլիոնատեր, Բեռլուսկոնին մտավ քաղաքականություն եւ առաջին անգամ վարչապետ  դարձավ 1994 թվականին: Եթե ​​առաջին անգամ նրան չհաջողվեց երկար մնալ իշխանության ղեկին, ապա 2001-ի երկրորդ ընտրություններից հետո Բեռլուսկոնին դարձավ Իտալիայի հետպատերազմյան հանրապետական ​​պատմության միակ կառավարության ղեկավարը, ով պահպանեց իր պաշտոնը հինգ տարիմ: Երրորդ անգամ նա դարձավ վարչապետ 2008 թվականին: Ընդհանուր առմամբ, իտալական քաղաքականության 20 տարին կապում են «Բեռլուսկոնիի դարաշրջանի» հետ, որը նա ամբողջությամբ փոխեց, այդ թվում՝ հաղորդակցության գործիքների միջոցով: Բեռլուսկոնին միշտ եղել է կոմունիզմի բուռն հակառակորդը եւ լիբերալ կապիտալիստական ​​մոդելի կողմնակիցը:

Բեռլուսկոնին շարունակում է մնալ Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն ու նշանավոր քաղաքական գործիչը: Ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակի փորձը, նույնիսկ՝ այն ժամանակ, երբ Բեռլուսկոնին ուղղակիորեն իշխանության ղեկին չէր, նրան երբեք պետք չէ հաշվի չառնել (քաղաքական) ասպարեզում: ԶԼՄ-ները բազմիցս քաղաքական մահ են կանխատեսել նրա կուսակցության համար, սակայն «Առաջ, Իտալիա»-ն կայուն վարկանիշ ունի 10 տոկոսի սահմաններում, իսկ հիմա այն ​​սկսել է աճել: Բեռլուսկոնիի դերն ու ներդրումը քաղաքականության մեջ դեռ լիովին իմաստավորված չէ: Նրա մասին արդեն մի քանի ֆիլմ է նկարահանվել, հիմնականում՝ վավերագրական եւ բացասական երանգով: «Օսկարակիր» Պաոլո Սորենտինոյի «Լորո» (2018) գեղարվեստական ​​ֆիլմը՝ Թոնի Սերվիլոյի մասնկցությամբ, ըստ քննադատների միաձայն կարծիքի, հաջողված չէ, քանի որ ռեժիսորի մոտ սեքս սկանդալի ժամանակների քաղաքականությունը զրպարտող հրապարակումների «էկրանավորում» է ստացվել, իսկ քաղաքական գործչի կերպարը պարզունակ է՝ հիմնված հիմնականում «անեկդոտների» եւ նրա մասին ասեկոսեների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ