News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Էկվադորի նավահանգստային Գուայաքիլ քաղաքի բանտում բանդաների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով առնվազն 30 բանտարկյալ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ հինգ բանտարկյալ գլխատվել է, իսկ մյուսները՝ գնդակահարվել: Բանտարկյալները նաեւ նռնակներ են նետել, հայտնում է BBC-ն:

Նահանգապետը հայտնել է, որ 400 ոստիկան է պահանջվել՝ բանտում վերահսկողության վերականգնման համար, որում թմրանյութերի միջազգային խմբավորումների հետ կապ ունեցող բանտարկյալներ են պահվում:

Այս տարի Էկվադորում բանտերում բռնությունների զոհ է դարձել ավելի քան 150 մարդ: Փետրվարին տեղի ունեցած ամենաարյունալի միջադեպի ժամանակ ծեծկռտուքի ընթացքում զոհվել էր 79 բանտարկյալ:

Լիտորալ քրեակատարողական գաղութը, որտեղ տեղի է ունեցել վերջին մահացու միջադեպը, համարվում է երկրի ամենավտանգավորներից մեկը:

Ոստիկանության հրամանատարը հայտնել է, որ բանտարկյալները բանտի մի թեւից անցքով են անցել մյուս թեւը, որտեղ հարձակվել են հակառակորդ խմբավորման անդամների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022-ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով 8 քրվարույթ է եղել. 3-ը վերաբերել է աշխատանքային,  5-ը՝ սեռական շահագործմանը
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2022 թ. կատարված աշխատանքների արդյունքները...
Սյունիքում ՊՆ զինծառայողի հետ կապը կորել է
Առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք զինծառայողը մոլորվե՞լ է, թե՞ գերի է ընկել...
Խուլիգանություն Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում. հայհոյել է ու փորձել է պայթեցնել իր մոտ եղած նռնակը
Մարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական...
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «Օպել» մակնիշի...
Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 21-ը...
Վլ.Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ