News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս պահին քրեական գործով անցնող Արարատի մարզպետի խորհրդական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովհաննես Ավետիսյանին ցանկանում են նշանակել  Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ գործով տուժողի դուստրը` Գայանե Հովհանյանը:

«Մինչ այս նա մարզպետի խորհրդական էր, եւ աշխատակիցները վկայում են, որ նա երբեւէ  այդ կաբինետ չի մտել: Նաեւ իր կնոջն են նշանակել պաշտոնում, եղբոր կնոջը, հիմա էլ իրեն նշանակումեն Արարատ քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, մի մարդ, ով ըստ օրենքի չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել, քանի որ նրա վրա քրեական գործ կա, նա մեղադրվում է ծեծելով եւ ծառից կախելով մարդուն սպանելու մեջ»,-ասաց մահացածի դուստրը` Գայանեն:

Նա նշեց, որ հոկտեմբերի 15-ին էլ այդ գործով նիստ կա նշանակված` այն բողոքի հիման վրա, որ Հովհաննես Ավետիսյանն ու իր եղբայրը ծեծելով սպանել են Գյանջիրով Հովհանյանին. «Ամեն ձեւ պետք է խոչընդոտել, որ այս մարդասպանը չնշանակվի նման կարեւոր պաշտոնում: Քանի որ նման կարեւոր գործը դեռ վերջնական որոշում չի ստացել, նրան որեւէ պաշտոնի չի կարելի նշանակել, բայց նա մարզպետարանից գալիս է քաղաքապետարան»:

Գայանե Հովհանյանը նշեց, որ նշանակման հրամանը պաշտոնապես  կլինի հոկտեմբերի 4-ին:

Գայանեն նաեւ տեղեկացրեց, որ Հովհաննես Ավետիսյանի հայրը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է Նիկոլ Փաշինյանի աջակիցներից եւ բողոքի ցույցերին ակտիվ մասնակցել է:

Արարատ մարզպետարանից մեզ այս տեղեկությունը հերքեցին, ասացին, որ նման տեղեկություն չունեն: Նշենք, որ  այս պահին Արարատի քաղաքապետ է Հայկ Հայկյանը:

Նշենք, որ 8 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում:  Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության  հասցնելու մեղադրանք  է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին: Հովհաննես Ավետիսյանը գործով կարգավիճակ չունի:

 

Տպել
Ամենաշատ