News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արարատի նորանշանակ  մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը իրեն օգնական է նշանակել  անցնող  իր  մտերիմ ընկերոջ որդուն` Հովհաննես Ավետիսյանին, ով անցնում է  քրեական գործով: NEWS.am-ին այս մասին հայտնեց այդ քրեական գործով բողոք տարած Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանը:

«Արարատի նորանշանակ մարզպետը իրեն օգնականն է նշանակել Հովհաննես Ավետիսյանին, ում վրա մարդասպանության մասով բողոքը դեռ քննվում է Երևանի կենտրոնի դատարանում, մի այլ մասով էլ` Արարատի և Վայոց Ձորի մարզում է Արտաշատի նստավայրում: Այս գործով դեռ ո΄չ մեղադրող, ո΄չ արդարացնող որոշում չկա, խափանման միջոցն էլ ստորագրությունն է չհեռանալու մասին: Այսինքն հանցագործին պաշտոն են տալիս, քավոր-սանիկ, բարեկամների դեմ պայքար տանող վարչապետը հիմա երկիրը դարձրել է իրենց քուչի բիսետկան»,- ասաց Գայանեն:

Հովհաննես Ավետիսյանին որպես օգնական նշանակելու մասին տեղեկատվությունը երեւում է նաեւ մարզպետարանի կայքում:

Նշենք, որ 6 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում:  Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության  հասցնելու մեղադրանք  է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին: Հովհաննես Ավետիսյանը գործով կարգավիճակ չունի:

Նշենք, որ Արարատի նորանշանակ մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը, ԱԺ իշխանական «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ