News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Բաքվում կայացած ադրբեջանա-վրացական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: Այս մասին Twitter-ում հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը, հայտնել է Minval.az-ը:

«Ստանդարտացման եւ չափագիտության, համապատասխանության գնահատման, ինչպես նաեւ փոխըմբռնման հուշագրերի մասին համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի արտահանման եւ ներդրումների խթանման հիմնադրամի (AZPROMO), Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործակալության (KOBIA) եւ Վրաստանի նմանատիպ կառույցների միջեւ», - նշել է նախարարը: Ջաբբարովի խոսքով՝ «այդ փաստաթղթերից բխող հարցերի իրականացումը կարեւոր նշանակություն կունենա փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործում»:

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր հերթին հայտարարել է, որ ոլորտային համագործակցության վերաբերյալ 6 փաստաթուղթ է ստորագրվել ադրբեջանա-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ, նշել է «Ազերի Պրես» գործակալությունը: Նախարարը նշել է, որ ստորագրված փաստաթղթերը նպաստելու են երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատմանը, կարեւոր նախագծերի իրականացմանը: Նա նաեւ նշել է, որ Վրաստանի վարչապետի եւ պատվիրակության այցը Ադրբեջան բավականին հաջող է ընթացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ