News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, եղել են այդպիսի գաղտնալսումներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն վերաքննիչ դատարանի մի շարք դատավորների է գաղտնալսել, այդ թվում՝ իրեն:

«Մեծ հաշվով ուզում եմ հասկանալ, թե 2,5 տարի ձգվող գործն ինչ ելք է ունենալու: Բոլորովին վերջերս կասեցվեց այդ քրգործը, այնուհետեւ վերսկսվել է: Ինչ են քննում, ում վերաբերյալ են քննում, ինչու են այսքան երկար քննում, չեմ կարող պատասխանել: Ես համբերատար կսպասեմ, հետեւողական կլինեմ եւ իմ գնահատականը կտամ, երբ որ նախաքննության ավարտը կհայտարարվի: Կարծում եմ՝ բոլոր նրանք, որոնք առնչվել են, որոնք իմ սահմանադրական իրավունքը խախտել են, նրանք բոլորը պատասխան են տալու իրենց արած սխալի համար: Ընդ որում, բոլորի համար պարզ է, որ գաղտնալսումը եւ հեռախոսազանգերի վերծանումը ստանալը առանց դատարանի որոշման չի լինում: Գիտեմ, թե որ դատավորն է այդ թույլտվությունը տվել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ