News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

BepiColombo տիեզերական զոնդը փոխանցել է Մերկուրիի մակերեւույթի առաջին պատկերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալությանը (ESA):

«Եվրոպա-ճապոնական համատեղ BepiColombo առաքելությունը Մերկուրիի այս պատկերն արել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ տիեզերանավը թռել է մոլորակի կողքով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ հայտարարության, լուսանկարն արվել է UTC-ի ժամանակով 23:44-ին, երբ զոնդը գտնվել է Մերկուրիից 2418 կիլոմետր հեռավորությամբ: Դրանից տասը րոպե առաջ սարքը կարողացել է մոտենալ մոլորակին մոտ 199 կիլոմետր հեռավորությամբ:

1024x1024 պիքսելանոց սեւ-սպիտակ լուսանկարում պատկերված է Մերկուրիի հյուսիսային կիսագնդի մի մասը, որտեղ գտնվում են Կալվինո եւ Լերմոնտով խառնարանները, Սիխտու հարթավայրը: Գործակալությունը ակնկալում է, որ ավելի մանրամասն տղեկություններն ու այլ պատկերները շաբաթ օրը կստանա:

Ավելի վաղ BepiColombo-ն թռիչք էր կատարել Վեներայի մոտ` Մերկուրիի ուղեծիր մտնելու համար անհրաժեշտ արագացումը ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ