News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պետք է արագացնի կլիմայական բարեփոխումները, որպեսզի ավելի անկախ դառնա էներգետիկ ոլորտում, հինգշաբթի ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը գիտաժողովում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք պետք է արագացնենք մեր «Կանաչ գործարքը», որպեսզի ավելի անկախ դառնանք էներգետիկ ոլորտում»,- ասել է նա։

Այսպես կոչված «Կանաչ գործարքը» Եվրամիությունն այնպես վերակառուցելու Եվրահանձնաժողովի նախագիծն է, որպեսզի այն ավելի քիչ բացասական ազդեցություն գործի շրջակա միջավայրի վրա։

ԵՄ իշխանությունները ավելի վաղ պայմանավորվել էին այն մասին, որ դարի կեսին տարածաշրջանը պետք է դառնա կլիմայական առումով չեզոք, երբ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների միագումար ծավալը պետք է դառնա զրոյական։ Կլիմայական չեզոքությունը կարող է հասանելի լինել ի հաշիվ արտանետումների կրճատման եւ վնասակար գազերի որսման ու պահման տեխնոլոգիաների կիրառման։

Կլիմայական չեզոքության անցումը կպահանջի վերակառուցել էներգիայի արտադրությունը եւ սպառումը, լրջորեն կրճատել ջերմոցային գազերի արտանետումները տնտեսության տարբեր ճյուղերի կողմից, նվազեցնել վառելիքի հանածո տեսակների օգտագործումը եւ ավելացնել վերականգնվող էներգիայի սպառման աճը, ինչպես նաեւ տրիլիոնավոր եվրոների ներդրումներ կատարել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ