News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին նկատեցի իշխանության ներկայացուցիչները սկսել են ներկայացնել պատվաստման իրականում բավականին վատ պատկերը՝ սլաքները փորձելով ուղղել դեպի ընդդիմություն, նման կերպով փորձում են հերթական անգամ պատասխանատվությունից խուսափել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Մենք Սահմանադրական դատարան ներկայացրել ենք դիմում առողջապահության նախարարի հայտնի հրամանի հետ կապված այն մասով, որ սոցիալ-տնտեսական պայմանները, որոնք մենք ունենք հիմա, չեն ենթադրում նման չափով ծախսային բեռ մեր համաքաղաքացիների  վր դնելը: Երբ պահանջում են 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել, դա ինքնին կարող է լինել ողջամիտ: Խնդիրն այն է, որ սա անում են մարդկանց հաշվին: Սա նորմալ չէ: Եվրոպական երկրներում եւս նման մոդելներ ներդրվել է, մեկ կարեւոր տարբերությամբ՝ պետությունն է այդ ծախսը կատարում:

Այս սոցիալ-տնտեսական պայմաններում նորմալ չէ, որ մարդկանց հարկադրես կամ գն քո աշխատավարձի մի մեծ զանգվածը տուր ՊՇՏ հետազոտման համար, կամ որպես այլընտրանք գնա եւ պատվաստվիր: Սա դառնում է հարկադրանք:

Մենք նաեւ ՍԴ-ին միջնորդել էինք, որ առողջապահության նախարարի հրամանը կասեցվի: Իմ տպավորությունն այն է, որ պետական պաշտոնյաների հանրային հայտարարություններով որոշակի ազդակներ տալիս կամ  ճնշման փորձեր կատարում, կամ գուցե ուզում են վախեցնել: Կտեսնենք արդյունքն ինչպիսին կլինի»,-ասաց նա:

Վարդեւանյանը հայտարարեց, որ իրենք կողմ են պատվաստմանը. «Դա միակ միջոցն է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի: Այո, այն ունի իր որոշակի բարդությունները, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այսօր ճիշտը պատվաստվելն է: Այստեղ հարց է ծագում, այդ ինչպես է ստացվում, որ խաղաղության օրակարգ ձեւավորելու, թշնամուն թշնամի չասելու մանդատ ստացած իշխանությունը չի կարողանում այդ նույն  վստահությունը վայելել պատվաստման հետ կապված հարցում: Այսինքն այն վստահության մակարդակը, որ փորձում են ներկայացնել, չունեն:

Երկրորդն այն է, որ հանրության հետ կոմունիկացիոն ճիշտ ռազմավարություն չկա: Այսինքն պետք է հանրությանբը ներկայացնել՝ ինչի համար է կարեւոր պատվաստվելը: Օրինակ, Դանիայում նման տեսակի անհամաչափ, ոչ իրավաչափ հակասահմանադրական միջոցներով մարդկանց չեն ստիպել, որ պատվաստվեն, այլ  ճիշտ կոմունիկացիա են իրականացրել: Կարողացել են հավաքել բազան եւ յուրաքանչյուրին պարբերաբար SMS հաղորդագրություններով շփվել են, փորձել են ներկայացնել, թե ինչի համար է կարեւոր պատվաստվելը: Իսկ մեզ մոտ արդեն մարդկանց հետ խոսում են ձերբակալելու, կալանավորելու լեզվով: Սա՞ է նորմալը:

Մենք կողմ ենք պատվաստմանը, բայց պատվաստվելը պետք է յինի յուրաքնաչյուրի գիտակցված որոշումը:

Ես վերջերս հայտարարեցի, որ Եվրոպայում չկա մի երկիր, որտեղ պատվաստումը լինի հարկադրանքի ճանապարհով: Թեստ չնչին գումար է: Եթե դուք թեստի իրական ծագման հաստատուն ծախսը բացահայտեք, կհասկանաք, որ այն շատ չնչին արժեք ունի»,-ընդգծեց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ բժշկական համակարգի մահճակալային ֆոնդն իսկապես սպառվում է. «Մենք մինչեւ հիմա չենք կարողանում ունենք Պֆայզեր պատվաստանյութը, որովհետեւ անհրաժեշտ սառնարանային համակարգը չկա: ՄԻնչեւ հիմա հնարավոր չէ՞ր այս հարցը լուծել: Կամ պետությունը նաեւ պետություն է նրանով, որ պետք է այս կարճ ժամանակահատվածում ստեղծեր նոր հիվանդանոցներ, մահճակալային ֆոնդը ավելացներ: Թող  պարգեւատրումները կանգնեցնեին եւ հիվանդանոցի պրոյեկտ սկսեին»:

Անդրադառնալով Աշխատանքային օրեսնսգքրում հնարավոր փոփոխություններին, որով, ըստ էության, օրինականացվելու է պատվաստումների հարկադրանքը, Վարդեւանյանն ասաց. «Գործատու-աշխատող հարաբերությունների բալանսը չի կարող խախտվել: Այդ բալանսից մեկն էլ այն է, որ գործատուն չի կարող  տեխնիկական պատճառով աշխատողին աշխատանքից ազատել: Գործատուն կարող է ներկայացնել պահանջներ, որոնք նախատեսված են օրենքով:

Եթե ասում ես՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ո՞նց ես ասում՝ կձերբակալենք, կկալանավորենք, մի հատ թող փորձի չպատվաստվել: Ասել, որ եթե չես պատվաստվել, քեզ աշխատանքից պետք է հանել ու ամեն մեկդ գլխով պատասխան եք տալու, սա արդեն մուտք է գործում քրեաիրավական տիրույթ: Դատախազությունը պետք է դիտարկի այդ հայտարարության քրեաիրավական առնչության հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ