News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Դավիթ Տոնոյանի պաշտպաններն ազդակ են տալիս, որ վերքննիչ քրեական դատարանում գործը չմակագրվի Արմեն Դանիելյանին, որ կալանավորումից ազատելու հարց առաջանա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպաններ հայտարարությանը, ոտեղ նշել են. «Դավիթ Տոնոյանը տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում»:

Դիտարկմանը, որ ըստ էության, դա գործարք է իշխանության հետ՝ պատերազմում պարտության առնչությամբ լռելու համա՞ր, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դեռ ազդակն է: Ժողովրդական լեզվով ասած՝ հիմա դեռ աչքով են տալիս: Ամեն դեպքում մենք խոսում ենք պաշտպանության նախարարի մասին, որը ոչ միայն անորակ զենքի հետ առնչություն ունի, ըստ ԱԱԾ-ի, այլեւ ՀՀ անվտանգության եւ պաշտպանության ամենախայտառակ էջի հետ առնչություն ունի:

Նախկին նախարարի պաշտպանները նաեւ գիտեն, որ որոշակի տեղեկությունների տիրապետելը եւ դիտավորությամբ չհայտնելը քրեաիրավական հետեւանքներ կարող է ունենալ:

Դավիթ Տոնոյանը տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում. փաստաբանական խումբ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ