News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, դատավորներ Քրիստինե Մկոյանի, Արման Թադեւոսյանի, բեկանել է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճիռը եւ կայացրել նոր դատական ակտ, համաձայն որի սահմանել է ՀՀ ոստիկանության կողմից Արգիշտի Կիվիրյանին ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

«Նշված գործը կարեւորում եմ նրանով, որ ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ մերժել էր ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը, այնինչ դատարանը պարտավոր էր սահմանել ոչ նյութական վնասի փոխհատուցում, քննարկման առարկա դարձնելով բացառապես հատուցման ենթակա ոչ նյութական վնասի չափը։

Տվյալ դեպքում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը արձանագրել է, որ՝ միայն անձի ոչ իրավաչափորեն անազատության մեջ գտնվելու հաստատված փաստն ուղղակիորեն վկայում է այդ անձին որոշակի չափով հոգեկան տառապանք պատճառված լինելու մասին։ Հետեւապես այն դեպքում, երբ առկա է անձի ոչ իրավաչափորեն անազատության մեջ գտնվելու հաստատված փաստ, ապա այլեւս անհերքելի է այդ պայմաններում անձին հոգեկան տառապանք պատճառված լինելու հանգամանքը, ինչն ուղղակիորեն հանգում է ոչ նյութական վնասի առկայության իրողությանը։ Նշված պայմաններում արդեն այլ հարց է, թե ինչ չափով է ենթակա հատուցման անձին պատճառված ոչ նյութական վնասը, որպիսի խնդիրը պետք է լուծվի ողջամտության, արդարացիության (equitableness) եւ համաչափության սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը եւ տեւողությունը, պատճառած վնասի հետեւանքները, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաեւ այլ վերաբերելի հանգամանքներ»,- գրել է փաստաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ