News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Facebook ընկերությունը, որին պատկանում են Facebook եւ Instagram սոցցանցերը, պրոֆիլների հաշվառման նոր համակարգ է ներդնում՝ բարելավելու օգտատերերի գաղտնիության կարգավորումները, ինչպես նաեւ՝ գովազդի ոլորտում ավելի մեծ ազատություն ստանալու համար: Այս մասին ընկերությունը հայտնել է իր բլոգում:

Նախկինում Facebook-ը լռելյայն կապում էր օգտատիրոջ՝ երկու սոցցանցերի էջերը, սակայն այժմ դա անելու է միայն այն դեպքում, եթե օգտատերը ցանկանա դա: «Այսուհետ, եթե որեւէ մեկի Facebook-ի եւ Instagram-ի էջերը միմյանց հետ կապված չեն էջերի կենտրոնում, մենք գովազդը պլանավորելիս եւ գնահատելիս այս էջերը երկու տարբեր մարդկանց պատկանող էջեր կհամարենք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ընկերության՝ այս մոտեցումը թույլ կտա գովազդատուներին ավելի ճկուն լինել իրենց շուկայավարման ռազմավարության մեջ: Ակնկալվում է, որ փոփոխությունը կգործարկվի մի քանի շաբաթից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ