News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարմիր ծովում գիտարշավի ժամանակ OceanX կազմակերպության ծովային կենսաբանները ջրի հատակին կաղամար են նկատել, որն իր չափսերով ավելի մեծ է, քան մարդը, գրում է Daily Mail- ը:

2020 թվականին OceanX-ի մասնագետները 850 մետր խորության վրա հայտնաբերել էին «Պելլա» լաստանավի բեկորները, որը խորտակվել էր 2011 թվականին: Երբ նրանք ավտոմատ ստորջրյա ապարատի միջոցով զննում էին կորած նավը, ոսպնյակի առջեւ խորհրդավոր գլխոտանի էր հայտնաբերվել:

«Քանի դեռ ողջ եմ, երբեք չեմ մոռանա, թե ինչ եղավ հետո,- պնդում է OceanX գիտական ​​ծրագրի ղեկավար Մեթի Ռոդրիգը:- Հանկարծ, մինչ մենք նայում էինք խորտակված նավի աղեղին, կադրում հայտնվեց այդ հսկայական արարածը: Այն հայացք գցեց մեր ապարատի վրա եւ ամբողջ մարմնով ծածկեց նավի ճակատը»:

Կաղամարին նույնականացնել հաջողվեց միայն մեկ տարի անց, երբ Ռոդրիգն օգնության համար դիմեց ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային ազգային վարչության կենդանաբան Մայքլ Վեկիոնեին: Ըստ փորձագետի՝ դա Sthenoteuthis oualaniensis տեսակի անսովոր մեծ ներկայացուցիչն էր:

«Պելլա» ուղեւորատար լաստանավը, որը նավարկում էր հորդանանյան Աքաբայի եւ եգիպտական Նուեյբայի միջեւ, հրդեհվել եւ խորտակվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին: Հրդեհի ժամանակ նավի վրա 1230 մարդ կար: Ուղեւորներից շատերին հաջողվել էր փրկվեկ: Մեկ մարդ մահացել էր. նա խեղդվել էր այրվող նավից նետվելուց հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ