News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ընդդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում մի քանի անգամ փորձ են արել գործունեությունը տեղափոխել բովանդակային դաշտ, բայց ամեն անգամ դա հանդիպել են եւ՛ հանձնաժողովի նախագահի, եւ՛ իշխանական պատգամավորների կողմից բոյկոտին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«44-օրյա պատերազմից հետո իշխանությունը պարբերաբար խոսել է անվտանգային հարցերի մասին, խոսել է ԶՈՒ-երում  բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց 2 ամսից ավելի է ՀՀ կառավարությունից որեւէ նախաձեռնություն ԱԺ չի եկել անվտանգային հարցերի շուրջ։ Այսինքն՝ այն ամենը, ինչը իշխանության ներկայացուցիչները խոսում են ամբիոններից, դա իրականում գործանական դաշտ չի տեղափոխվել։ Արտահերթ նիստ գումարելու այսօրվա նախաձեռնությունն արդեն երկրորդ փորձն է։ Ընդդիմությունն է, որ փորձում է ԱԺ-ն գունավորել գործնական աշխատանքին, որը հանդիպում է հանձնաժողովի նախագահի եւ Կառավարության խոչընդոտին»,- ընդգծեց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հայտնեց նաեւ, որ պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. «Պատգամավորները պարտավոր են եւ իրավունք ունեն գաղտնիության ստորագրություն դնել, որից հետո իրավունք ունեն ծանոթանալ եւ՛ բյուջեի նախագծի գաղտնի բաժնին՝ անվտանգության ծախսերի հետ կապված, եւ՛ բազմաթիվ այլ հարցերի. մինչեւ այժմ մեզանից որեւէ պատգամավոր դեռ օգոստոսից դիմած՝ մինչեւ հիմա այդ իրավունքը չեն ստացել։ Հիմա բյուջեի նախագիծը եկել է ԱԺ, մենք հնարավորություն չունենք՝ ամբողջությամբ ծանոթանանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ