News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետք է վերանայել համաշխարհային տնտեսության կառավարումը, որպեսզի այն կարողանա դիմակայել առողջապահության եւ տնտեսության ոլորտներում ապագա ցնցումներին, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության եւ Չինաստանի վերելքի հետ կապված մարտահրավերներին: Այս մասին հայտարարել են G7-ի երկրների խորհրդականները, փոխանցել է Reuters-ը:

Մատակարարման շղթաները, պատվաստանյութերի բաշխումը, կիբերսպառնալիքները, թվային հարկը, կրիպտոակտիվները, կլիմայի փոփոխությունը՝ բոլորը պահանջում են կտրուկ փոփոխություններ համաշխարհային տնտեսության կառավարման մեջ, ասվում է զեկույցում:

Մեծ Բրիտանիայի կառավարության ազգային անվտանգության գծով խորհրդական Մարկ Սեդվիլը, ով ղեկավարում էր G7-ի Տնտեսական կայունության խորհրդատվական խումբը, ասել է, որ G7-ը պետք է ավելի արդյունավետ աշխատի առաջացող ռիսկերը բացահայտելու եւ կառավարելու համար:

Ինչ վերաբերում է Չինաստանին, խորհրդատուները հայտարարել են, որ Պեկինը վճռական է շուկայում գերիշխող դիրքի հասնելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ​​բանականությունը եւ կենսատեխնոլոգիան, եւ արդեն արել է դա վերամշակման եւ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներում, որոնք առանցքային դեր ունեն կանաչ տնտեսությանն անցման համար:

Խումբը խորհուրդ է տվել ներդրումներ կատարել նոր ենթակառուցվածքների եւ հետազոտությունների մեջ, որպեսզի առեւտրի կանոններն օգնեն կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Զեկույցը քննարկվելու է այս ամսվա վերջին Հռոմում կայանալիք G-20-ի առաջնորդների գագաթնաժողովի եւ նոյեմբերին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության COP26 համաժողովի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ